Գլխավոր
Բանկային դասընթացը կազմված է երկու փուլից
Առաջին փուլ — Բանկային Գործի ներածական մաս
Առաջին փուլի ընթացքում լուսաբանվում են առևտրային բանկերի կազմակերպա-իրավական տեսակները, կառուցվածքն ու կառավարումը, բանկային գործունեության լիցենզավորման կարգը, Կենտրոնական բանկի էությունն ու գործառույթները: Դասընթացի ընթացքում մանրամասնորեն ուսումնասիրվում են առևտրային բանկերի կողմից մատուցվող յուրաքանչյուր ծառայության բովանդակությունն ու առանձնահատկությունները:
Այս դասընթացը նախատեսված է բանկային գործը 0-ից ուսումնասիրողների, ուսանողների ինչպես նաև բանկերի ոչ տնտեսագիտական կրթությամբ աշխատակիցների համար:
Դասընթացի ամսական վարձը 22.500 ՀՀ դրամ է:
Երկրորդ փուլ- Բանկի մասնաճյուղի կառավարչի որակավորում ստանալու դասընթաց
Դասընթացի երկրորդ փուլը նվիրված է Կենտրոնական Բանկի կողմից տրվող բանկի մասնաճյուղի կառավարչի որակավորման վկայական ստանալու քննությանը նախապատրաստելուն: Այս փուլում մանրամասնորեն ուսումնասիրվում են բանկային գործունեության հիմնական և տնտեսական նորմատիվները, փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նկատմամբ օրենսդրական պահանջները և բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրական ամբողջ դաշտը:
Այս դասընթացը նախատեսված է բանկային կրթություն ունեցող անձանց, բանկի աշխատակիցների ու հետաքրքրված այլ անձանց համար:
Դասընթացի մասնակիցները, այս փուլի ընթացքում, հնարավորություն են ունենում անցնելու պրակտիկա ՀՀ առաջատար բանկերում:
Դասընթացի ամսական վարձը 25.000 ՀՀ դրամ է:
Առաջին փուլ-Հաշվապահական հաշվառման ուսուցում
Դասընթացն ավարտելիս`
- Դուք լիարժեք պատկերացում կունենաք հաշվապահական տվյալների (տնտեսական գործառնությունների ու դեպքերի) գրանցման ու ամփոփման կարգին` կազմելով սկզբնական հաշվառման փաստաթղթեր և հաշվապահական հաշվառման գրանցամատյաններ
Ունակ կլինեք
- բացատրելու հաշվապահական հաշվեկշռի յուրաքանչյուր հոդվածի հաշվառման մոտեցումներն` ըստ ֆինանսական հաշվառման ստանդարտների,
- պատրաստելու տարեկան ֆինանսական հաշվետվություններ տարբեր տիպի կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար` ՖՀՄՍ-ներին համապատասխան մեկնաբանելու ֆինանսական հաշվետվությունները,
- գնահատելու և մեկնաբանելու կազմակերպության ֆինանսական վիճակը և գործունեության արդյունքները` վերլուծելով ֆինանսական հաշվետվություններն ու հաշվարկելով ֆինանսական գործակիցները:
Երկրորդ փուլ-Հարկային օրենսդրության ուսումնասիրում
Երկրորդ փուլի շրջանակներում Դուք ձեռք կբերեք գիտելիքներ և հմտություններ` ՀՀ հարկային օրենսդրության (ներառյալ սոցիալական ապահովագրության պարտադիր վճարների) բնագավառում, որոնք անհրաժեշտ են գլխավոր հաշվապահին հարկերը և օրենքով նախատեսված այլ պարտադիր վճարները հաշվարկելու, համապատասխան հաշվարկներն ու հաշվետվությունները պատրաստելու, ներկայացնելու, ինչպես նաև վճարումների կազմակերպման համար:
Դասընթացի ամսական վարձը 22.500 ՀՀ դրամ է:
Ընդհանուր անգլերեն
Ընդհանուր անգլերենի ուսուցումը ներառում է երեք մակարդակ`
- Սկսնակ,
- Միջին,
- Պրոֆեսիոնալ
Յուրաքանչյուր փուլի դասընթացների ավարտից հետո ուսանողները հանձնում են թեստ, որի արդյունքների հիման վրա ստանում են վկայական:
Դասընթացի ավարտից հետո Դուք լիարժեք կտիրապետեք անգլերեն լեզվի բոլոր հմտություններին`
- քերականություն,
- գրավոր և բանավոր խոսք,
- բառապաշար և այլն:
Մեր արհեստավարժ մասնագետների օգնությամբ Դուք կծանոթանաք անգլերեն լեզվի տարբեր նրբություններին և հեշտությամբ կհաղթահարեք լեզվական պատնեշը:
Ընդհանուր անգլերեն դասընթացի ամսական վճարը 22.500 ՀՀ դրամ է:
Բիզնես Անգլերեն
Բիզնես անգլերենը նախատեսված է նրանց համար, ում անհրաժեշտ է տիրապետել հատուկ տերմինաբանության, բարելավել խոսակցական հմտություններն ու բիզնես բառապաշարը, հաստատել նամակագրական կապ անգլախոս գործընկերների հետ: Այդ նպատակով անցկացվելու են բիզնեսի տարբեր ոլորտների վերաբերյալ քննարկումներ:
Բիզնես անգլերենը կօգնի Ձեզ աշխատանքում, կդարձնի Ձեզ ավելի վստահ Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում:
Այս դասընթացի շնորհիվ Ձեզ կհաջողվի`
- խորացնել Ձեր անգլերենի գիտելիքները
- զգալիորեն հարստացնել բիզնես –բառապաշարը
- բարելավել բանավոր խոսքը
- զարգացնել ելույթ ունենալու ունակությունները բիզնես բնագավառում
- լինել հաջողակ ու մրցունակ աշխատանքային շուկայում և այլն:
Այս դասընթացը հենց Ձեզ համար է, եթե Դուք հաճախ եք շփվում Ձեր արտասահմանյան գործընկերների հետ, վարում ակտիվ նամակագրություն և հանդիպում եք լեզվական դժվարությունների:
Բիզնես Անգլերեն դասընթացի ամսական վճարը 25.000 ՀՀ դրամ է: